ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
Հասարակություն

Մաճաճ Կարեն, ձեր կարճլիկ թաթիկները հեռու պահեք ինձնից, թե չէ տեխնիկապես զարգացած դար է՝ տեսագրություն, արխիվ. Արիանա Հովսեփյանը՝ պաշտոնյային (վիդեո)

Ուշագրավ շշուկներ են հասնում ականջիս. կայքում հրապարակված մի հոդվածի հերոսը «չի մարսել» իր մասին գրվածն ու որոշել է ինձ «պատժելու» մեխանիզմներ մշակել: Ինչպես ասում են, եթե դու աղվեսն ես, ես էլ պոչն եմ...

Մասնավորեցնեմ, ապա ներկայացնեմ մի տեսանյութ այսօրվա հիմնական «հերոսի» մասին:

Տեսանյութում երևացող համազգեստավորը Մաճաճն է` Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը: Հեղափոխությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Մաճաճին ազատել տվեց աշխատանքից: Հետո, բախտի բերմամբ թե պատահմամբ, երբ Երևանի ոստիկանապետ նշանակվեց Արմեն Գասպարյանը՝ Գսպոն, Մաճաճին վերականգնեց աշխատանքում. տարավ նախ Իջևանի ոստիկանապետ, հիմա էլ՝ Երևանի վարչության քրեականի հետախուզության բաժնի պետ։

Հիմա մի քանի հիշեցում ինձ «պատժել» որոշած Մաճաճին: Հենց իր անփառունակ կենսագրությունից: Ի դեպ, չթաքցնեմ՝ տեղեկությունները մեկը մյուսի հետևից ինձ են հասնում հենց նրա շրջապատից՝ քթի տակից:

Ա'յ Մաճաճ, երբ ընկեր-հարազատներդ ասում են, թե տարիներ առաջ՝ 6-րդ վարչությունում աշխատելու տարիներին, «բառիկից» փո՞ղ էիր վերցրել, թե՞ «հովանավորել» էիր, ու Ալիկ Սարգսյանն էլ հանեց քեզ զբաղեցրած պաշտոնից, ճի՞շտ էր։ Հետո կասե՞ս՝ ինչպե՞ս նշանակվեցիր աշխատանքի։ 

Շրջապատիդ նույն «չար լեզուներն» ասում են նաև, թե ջերմոցներ էլ ունես: Եթե իրոք այդպես է, բա էս տարի ջերմոցներդ ի՞նչ ես արել` Գսպոյին «գրեֆ» անո՞ւմ ես գոնե։

Ասում են՝ ստերիդ, քո սիրած բառով ասած՝ «մուտիտ»-ների համար նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը քեզ քո անունով չէր դիմում: Էդպե՞ս է: Կհիշեցնե՞ս՝ քեզ ինչպես էր դիմում՝ «Մուտի՞տ», թե՞ «Բառիկ» մականունով...

Նախկինների դեմ իբրև թե պայքարող Մաճաճ, որ նախկինների ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպում ես ու, բնավորությանդ ու սովորությանդ համաձայն, իբր «լավություն ես ծախում» նրանց, չե՞ս մտածում, որ կարող է տարածքի վերահսկող տեսախցիկներով տեսագրվես ու, ձայնագրությունները պահպանվի..․

Ախր, մի քիչ զգույշ եղիր, հո ե՞ս չեմ քեզ սովորեցնելու: Ախր ոստիկանը դո՛ւ ես, դո՛ւ ավելի լավ պետք է իմանայիր։ Վերջ ի վերջո, քրեականի հետախուզության բաժնի պետ ես․․․

Ի դեպ, մի բան էլ. էն «զույգիդ»՝ Գասպարյան Արմենի առաջին տեղակալ Զաքարյան Արթուրին հարցրու՝ Լճերի Արոյից ի՞նչ նորություն կա։ Շրջապատիցդ հայտնում են, թե Լճերի Արոն ահագին փող է տվել Զաքարյան Արթուրին։ Նա էլ, ինչպես միշտ և ամենուր, տղայի՝ «Նարեկի արև» երդվել է, թե ինքը ոչ մի կապ չունի ու շատ մաքուր է աշխատում․․․

Հիմա հարց Զաքարյան Արթուրին. Արթուր, Գասպարյան Արմենի մո՞տ էլ ես Նարեկիդ արևով երդվում, որ մաքուր ես աշխատում։ Չէ՞ որ մինչև հեղափոխությունը, ինչպես շատերն են ասում, երբ դեռ Մասիսի ոստիկանապետի տեղակալն էիր, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հորը՝ Մհեր Համբարձյումյանին, իբր հարգանքով, «հոպար» էիր ասում ու գրեթե ամեն երեկո իրենց տանը «զեկուցում» էիր, թե ինչ է կատարվել այդ օրը...

Ախր, դուք որ մոռանում եք, չի նշանակում, թե բոլորը ձեզ պես կարճ հիշողություն ունեն: Դասականն ասել է՝ մի՛ արեք, պարզապես մի արեք:

Հիմա էլ, ասում են ու չեն կասկածում, որ հեղափոխությունից հետո այդ նույն ընտանիքի դեմ առաջին «գրողներից» մեկն ես եղել դու: Բա եղա՞վ: Եթե իրոք այդպես է, ամո՜թ, հազա՛ր ամոթ, եթե այդպես չէ, ուրեմն «մաքրեք» ձեր շրջապատը: 

Թե չէ, վատ բան է վատ ընկերությունը, Արթուր ջան։ Շա՜տ վատ...

Ասում են նաև, թե Մասիսում աշխատելու ժամանակ գործակալի փող ես «տակով արել-կերել» ու բռնվել, հետո էլի ես Նարեկի արև երդվել ու ասել, թե դու չես արել։ Էլի բաներ են ասում: Ընկերներիդ բառով ասեմ. ասում են, որ շատ «անաղուհաց» մարդ ես, որ Մասիսի բաժնի ընկերներիդ տանը, ընկերներիդ մայրերի տված հացն ես կերել, ու հետո էլ ընկերներիդ ոտի տակն ես փորել։

Արթուր ջան, մի ցավոտ բան էլ հիշեցնեմ. ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական բաժնից մի «օպեր» էր մահացել: Երկար ժամանակ ամեն ամիս վարչության բոլոր աշխատակիցները գումար էին հավաքում ու տալիս մարդկային կորուստ կրած ընտանիքին: Բայց էդ ամբողջ գումարի կեսն էր տեղ հասնում: Կարո՞ղ է իմանաս, թե ուր էր անհետանում կես գումարը: 

Ասածս ինչ է՝ այնպես չանեք, դու ու քո որոշ ընկերներ, որ քո որոշ ձայնագրություններ հայտնվեն համացանցում, բոլորն իմանան իրական կերպարդ ու դառնաս հերթական պաշտոնաթող-ունեզուրկը, ջերմոցներդ ու լճերդ չհասցնես վայելել։

Ուրեմն ականջներիդ օղ արեք, այ կոռումպացված նախկին ու նոր ոստիկաններ. եթե 2 օրում ձեր մասին այսքանը հենց այնպես հասել է ականջիս, առանց ջանքերի, ուրեմն պատկերացնո՞ւմ եք, որ մի քիչ իսկապես փորփրեմ ձեր կեղտոտ կենսագրությունը, ինչե՜ր կիմանամ ու ձեր վերադասներին ինչ փաստեր կներկայացնեմ ձեր «հերոսությունների» մասին։ 

Ի դեպ, հետաքրքիր է, այսքանից հետո ոստիկանապետը չի՞ հետաքրքրվելու ձեզնով, ձեր արած-չարածով ու պահելո՞ւ է ձեզ ձեր աթոռներին: Գոնե իր անվան ու համբավի համար: Այլապես դուք ոչ միայն ձեզ, այլև ամբողջ համակարգն եք արատավորում: 

Հիմա, կնոջ գլխին սարքել-բռնել տվող տղաներ, գնացեք, մտածեք, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ ձեր միջից, հենց ձեր քթի տակից նման տեղեկություններ են դուրս տրվում։ Դուք ձեր մեջ այնքան անկազմակերպ եք, որ այսքան բանը հասել է ինձ. Էդ չե՞ք...

Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ ու հերիք է իմ շրջապատից ինձնով հետաքրքրվեք ու իմ վրա «գործ սարքելու» տարբերակներ փնտրեք։ Չի՛ ստացվելու: Անհույս զբաղմունք է: Իմ շրջապատում «կռիսներ» չկան... 

Իսկ դու, Գասպարյան Արմեն, սա ընդունիր որպես փոքրիկ նախազգուշացում ու ճուտիկներիդ դաստիարակիր, թե չէ դու էլ կհայտնվես մանրադիտակի տակ, ու նույնիսկ Լոնդիկը քեզ չի փրկի: Հասկանո՛ւմ ես, թե ինչ եմ ասում...

Իբրև ամփոփում՝ տղաներ, ձեր ոչնչի չհասնող, կարճլիկ թաթիկները հեռու պահեք ինձնից, իմ շրջապատից, անձնական տարածքից, առավել ևս՝ ընտանիքից: Թե չէ տեխնիկապես զարգացած դար է՝ ձայնագրություն, տեսագրություն... Մեր վարչապետն էլ իրեղեն ապացույցներ սիրող մարդ է ու դժվար է ներում նախկիններին: Դուք նրա համար, վերջին հաշվով, Սերժի մնացորդ եք, ոչ ավելին... 

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն