Լիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ)
Արխիվ

Արսեն Թորոսյանը ստում է բոլորին. Politik.am

Հետաքրքիր գործելաոճ ունի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այդ մասին գրում է Politik.am-ը։

«Նա կարողանում է հետևողականորեն և երկար ժամանակով մոլորեցնել մեր հասարակությանը՝ ոչ ճիշտ ինֆորմացիա տալով կամ պարզապես ստելով: Նման մի միտումնավոր ստախոսության փաստի անդրանառնանք հիմա:

Եթե մեզ հարցնեն, թե Հայաստանում որտեղ են պահվում և բուժվում հաստատված ախտորոշմամբ COVID դրական պացիենտները, միաբերան կասենք՝ հիվանդանոցներում: Դեռ կավելացնենք էլ, որ ում մոտ հաստատվում է կորոնավիրուսը տեղափոխվում է հիվանդանոց և բուժվում կամ հսկվում հիվանդանոցներում, իսկ ով կոնտակտավոր է, սակայն հաստատված չէ վարակակրության փաստը՝ մեկուսացվում են հյուրանոցներում: Այդպես կպնդենք, որովհետև այդպես է բազմաթիվ անգամներ նշել մեր Արսեն Թորոսյանը, և այդպես նշեց նա նաև 27.04.2020 Ազատություն TV-ին տված հարցազրույցում: Իհարկե վերջին մի քանի օրը նա նշում է , որ հնարավոր է փոխեն այդ մոտեցումը և թեթև կամ առանց սիմպտոմների, բայց հաստատված ախտորոշումով հիվանդներին սկսեն բուժել հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում պահեն միայն միջին ծանրության և ծանր հիվանդներին: Բայց միշտ ավելացնում է, որ դա ցանկալի չէ, և ամեն դեպքում ճիշտ է հիվանդներին պահել և բուժել հիվանդանոցներում: Եվ ահա պարզվում է, որ Արսեն Թորոսյանը ստում է՝ ասելով, որ մեր բոլոր հիվանդները բուժվում են հիվանդանոցներում: Պարզվում է Երևանում կան հյուրանոցներ, որոնք գրեթե ամբողջությամբ լցված են հաստատված ախտորոշում ունեցող, կորոնավիրուսով վարակված պացիենտներով: Դրանք են օրինակ Երևանի Նաիրի, Ռեզիդենս և Նարե հյուրանոցները՝ տեղակայված Նորք-Մարաշում:

Փաստացի առողջապահության նախարարը չի ուզում խոստովանել, որ Հայաստանում վաղուց արդեն կան վարակված քաղաքացիներ, որոնք բուժվում են ոչ թե հիվանդանոցային պայմաններում, որտեղ նրանց նկատմամբ կլինի պատշաճ բուժական և համաճարակաբանական հսկողություն, որտեղ նրանք պարբերաբար անալիզներ կհանձնեն, կհետազոտվեն, որպեսզի բարդությունների առաջանալը ժամ առաջ կանխարգելվի, այլ մեկուսացված են հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ սկզբունքորեն չի կարելի բուժօգնություն կազմակերպել: Եթե պարոն Թորոսյանը չգիտի, ապա նրան տեղեկացնենք, որ համաձայն Հայաստանում գործող օրենսդրության, հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումը հնարավոր է կազմակերպել միայն դրա համար լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

Ո՞վ է իրավունք տվել Արսեն Թորոսյանին կոպտորեն ոտնահարել օրենսդրությունը և պացիենտների բուժումը կազմակերպել հյուրանոցներում: Եվ ինչու է նա կարծում, որ այդ մասին կարող է չհայտնել, իսկ ուղիղ հարցի դեպքում պարզապես ստել:

Գուցե Արսեն Թորոսյանի որոշումը, հաստատված կորոնավիրուսով բայց թեթև ախտանիշներով պացիենտներին բուժել հյուրանոցներում, ընդունելի լիներ, եթե մեր հիվանդանոցները լեփ լեցուն լինեին և պարզապես ունակ չլինեին ընդունելու նոր պացիենտներ, սակայն ներկայումս Հայաստանի հիվանդանոցները կիսադատարկ են, քանի որ բնակչության դիմելիությունը կտրուկ ընկել է:

Հետևաբար, Արսեն Թորոսյանն իրավունք չունի մարդկանց բուժել հյուրանոցներում, դա իրեն թույլ չի տալիս մեր երկրի օրենսդությունը: Հետաքրքիր է արդյոք վարչապետն ու պարետը տեղյա՞կ են, որ նախարարը ստում է, երբ ասում է, որ բոլոր հիվանդներին տեղափոխում և բուժում են հիվանդանոցներում»։