Աբովյան փողոցից ցուցարարների բերման ենթարկեցին ոստիկանություն. ակցիան շարունակվեց փողոցի մայթին (տեսանյութ)
Քիչ առաջ Երևանի Աբովյան փողոցում մի խումբ ցուցարարներ փակել էին փողոցը: Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին: Այդ ընթացում մի քաղաքացի պնդում էր, որ ոստիկանական մեքենան հարվածել է իր մեքենային:
Ցուցարարներից մի կին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը, և ինքը չի հասկանում, թե ինչու են մարդիկ լուռ հետևում այդ ամենին:
«Ինչո՞ւ ազգը ոտքի չի կանգնում. Արցախ են վաճառել, մեր Սոտքն են թուրքերը մտել, Գորիսն է վտանգի տակ»,- ասաց ցուցարար կինը:
Մանրամասները՝ տեսանյութում