Արքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը
Վազող տողեր

Իսկապես կարծում եք, որ Ադրբեջանի հանցագործ իշխանության դատախազի հետ պետք է քննարկե՞լ այդ հարցը. Օհանյանի բաց նամակը Դավթյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Պարո՛ն դատախազ

Ես՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։

Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը, առավել ևս՝ ապահովել նրանց վերադարձը։

Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որևէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար՝ միևնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծանրագույն հանցագործություններով։

Ասեք, ինչպես վերաբերվեմ ձեզ՝ որպես հայ մարդու, երբ գերիների հարցն առանց լուծելու փաստաթղթեր եք ստորագրում Ադրբեջանի դատախազի հետ։

Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ իսկապե՞ս դուք կարծում եք, որ հակամարտող պետության հանցագործ իշխանության դատախազի հետ պետք է քննարկել այդ հարցը։

Հիշեցնեմ իմ «իրավունքները պաշտպանող» դատախազին, որ 2018 թ․ դեկտեմբեր ամսին, երբ իմ դեմ դեռևս քրեական գործ հարուցված չէր, ինձ արգելեցին հատել հայ-վրացական սահմանը՝ կոպտորեն խախտելով ազատ տեղաշարժի իմ իրավունքը, իսկ դատախազությանն ուղղված մեր բողոքներից հետո կոծկվեց այդ հանցագործությունը։
Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ։

Եվ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ։

Պատմության թափանիվը առաջ կընթանա։

Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը կուղղի իր վիրավոր մեջքը, իսկ այս իշխանությունը, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հիմքեր է ստեղծում մեր պետականության անկման համար, կանգնելու է ո՛չ միայն միջազգային արդարադատության, այլ առնվազն հայ ժողովրդի և Աստծո՛ դատաստանի առաջ։

ՀԳ. Սեյրան Օհանյանը և նրա ընտանիքի անդամները Վահագնի թաղամասում որևէ շենք, շինության չեն տիրապետում»։