Ով միանում է «առանց Նիկոլ Հայաստան» կոչին, թող իրենց պատշգամբներից կախեն եռագույններ. Գեղամ Մանուկյան
Ի զորակցություն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայրենիքի փրկության շարժման» ցույցերին, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկեց բոլոր քաղաքացիներին, որոնք միանում են «առանց Նիկոլ Հայաստան» կոչին, իրենց պատշգամբներից, պատռուհաններից կախեն եռագույններ:
«Երկիրը ոտքի է կանգնել, պարզեք մեր եռագույնը եւ դրանով կմիանաք «առանց Նիկոլ Հայաստան» կոչին»,-ասաց նա: