Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Ալիևի իշխանության ու Ադրբեջան պետության հետ, երբ նրանք ստիպված լինեն իրենց զորքերը դուրս բերել Շուշիից ու Հադրութից. Ղազինյան

Ալիևը՝ մատն օդում անկանոն թափահարելով և Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրավորելով, ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի հաղթել, այլ «թավշյա հեղափոխություն» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքում հաջողացրել է հայաստանում իշխանության բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջև բացել են ամրոցի դռները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Ալիևի վերջին օրերի հուզական և ագրեսիվ տոնայնությունը բնորոշ չէ պատերազմ հաղթած պետության առաջնորդին։

Մատը օդում անկանոն թափահարելով և Հայաստանին ու Հայ ժողովրդին վիրավորելով նա ակամայից մատնում է իրեն, խոստովանում է, որ Ադրբեջանն այս պատերազմը, ուղիղ իմաստով, չի հաղթել, այլ «թավշյա հեղափոխություն» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքում հաջողացրել է հայաստանում իշխանության բերել իր գործակալներին, որոնք ճիշտ պահին իր առջև բացել են ամրոցի դռները։

Հիմա իրավիճակը փոխվում է և Ալիևը շտապում է ամրագրել իր «հաջողությունները», ինչը Ալիևի մոտ չի ստացվում առավելապես 2 պատճառով.

1. Իր գործակալական ցանցը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում չի վերահսկում իրավիճակը և կորցնում է իշխանությունը;

2. Մոտենում է Եվրասիական միությանն անդամակցելու մասին Պուտինին տված խոստման իրագործելու ժամանակը։

Փաշինյանի դավաճանական հրեշավոր ծրագրի բացահայտումով պարզ է դառնում, որ 10.000-ից ավել զոհերն ու Արցախի հանձնումը նախապես պայմանավորված էր, ինչը կոտրում է ադրբեջանական «երկաթյա բազկի» մասին հորինված միֆը, իսկ մյուս կողմից անխուսափելի է դարձնում Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում իշխանության վերադարձը։ Կարծում եմ կարիք չկա ներկայացնել, թե ինչ հոգեվիճակ է առաջացնում Քոչարյանի անձը Ալիևի մոտ` հորից որդուն փոխանցած խորհուրդների ֆոնին։

Իսկ Ադրբեջանի Եվրասիական միություն մտնելու իր որոշման մասին բարձր հայտարարությունն անգամ բավարար է, որ բրիտանական ու թուրքական հուշումով Ադրբեջանում հիշեն, որ այս պատերազմում Ադրբեջանն իրականում պարտվել է` ընդմիշտ կորցնելով Արցախն ու այնտեղ տեղակայելով ռուսական բանակի ամենամարտունակ զորամիավորումները, որոնք այլևս Արցախից դուրս չեն գալու։

Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի Ալիևի իշխանության ու Ադրբեջան պետության հետ, երբ նրանք ստիպված լինեն իրենց զորքերը դուրս բերել Շուշիից ու Հադրութից։

Ալիևի համար այս աղետը խափանելու կամ գոնե առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է Հայաստանում, ում ձեռքերով նա հնարավորություն կունենա հաստատել այնպիսի ռազմական և դիվանագիտական դիրքային առավելություն, որի դեմ հետագայում մի քանի անգամ ավելի բարդ կլինի գործել։

Չգիտեմ, հասկանու՞մ ես այս ամենը դավաճանին «հարգելի պարոն վարչապետ» ասող ինֆանտիլ ու տկարամիտ քաղաքական գործիչները, թե՞ ոչ, բայց այն, որ նրա շուրջ այսօր համախմբված է և նրան աջակցում է թուրքա-ադրբեջանական ամբողջ 5-րդ շարասյունը, դա այլևս փաստ է և ոչ մի հայրենասեր ու բանականություն ունեցող մարդու մոտ կասկած չի հարուցում»,- գրել է Ղազինյանը։