Խոշոր հրդեհ Եմենում․ կա 8 զոհ և 170 վիրավոր
Առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 170-ը վիրավորվել են կիրակի օրը Եմենի մայրաքաղաք Սանայում միգրանտների բնակության կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նախնական տվյալներով զոհվել է 8 մարդ, սակայն նշվում է, որ այդ թիվը միանշանակ մեծանալու է։
Վիրավորներից 90-ի վիճակը ծանր է։ Հրդեհի բռնկման մանրամասները հայտնի չեն։