ԱՄՆ-ում գնդակահարվել և սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը
Ամերիկացի ռեփեր Չակի Թրիլին կրակել են իր մեքենայի մեջ՝ Ջորջիա նահանգի մայրուղում։ Այս մասին հայտնում է Mirror- ը:
Ըստ թերթի, մարդասպանը հանցագործությունից անմիջապես հետո դիմել է փախուստի։ Հանցագործության դրդապատճառներն անհայտ են:
Դեպքի վայր ժամանած բժիշկները մի քանի ժամ պայքարել են ռեփերի կյանքի համար, սակայն նա մահացել է ստացած ծանր վերքերից։