Պաշտոնական․Ժոան Լապորտան՝ «Բարսելոնայի» նոր նախագահ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան նորից ընտրվեց թիմի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից։
Լապորտան ստացել է ձայներին 57,25 տոկոսը։ Ընդգծենք, որ Լապորտան կատալոնական թիմի նախագահ եղել է 2003-2010 թվականներին։
Այդ ընթացքում իսպանական թիմը նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները։