«Լիվերպուլը» 8 անընդմեջ հանդիպում է` չի կարողանում հաղթել սեփական հարկի տակ
Անգլիայի պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» հերթական պարտությունը կրեց։ Այս անգամ նրանք պատրվեցին «Ֆուլհեմից»: Մերսիսայդցիները սեփական հարկի տակ շարունակեցին իրենց ձախողությունների շարքը և արդեն 8 հանդիպում է, որ չեն կարողանում հաղթել։
«Էնֆիլդում» վերջին հաղթանակը Յուրգեն Կլոպպի սաները գրանցել են դեկտեմբերի 16-ին՝ «Տոտենհեմի» դեմ խաղում։
«Լիվերպուլի» հակառեկորդը ` առաջնությունում անընդմեջ 10 խաղ առանց հաղթանակների սահմանվել է 1951 թվականի հոկտեմբերից մինչև 1952 թվականների մարտը։ Այդ մրցաշրջանում «կարմիրները» զբաղեցրել են 11-րդ հորիզոնականը։