Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք Չալաբյան

107 մլնի դուրսբերումը Համահայկական հիմնադրամին տարել է փակուղի. hիմնադրամը հեղինակազրկվում է. Yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նա հավելում է, որ Սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել եւ յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: «Զավեշտն այն է, որ ոչ՛ ԱԱԾ-ն, ոչ՛ դատախազությունը այս գործով որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել՝ չփորձելով անգամ հետաքննություն անցկացնելու իմիտացիա ստեղծել»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին ողջ հայությունը գումար էր հանգանակում Հայաստան համահայկական հիմնադրամին, որը դրամահավաքը կազմակերպել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրի ներքո։ Հիմնադրամի մասին սկանդալային ինֆորմացիան նախ հրապարակեց Yerevan.Today կայքը՝ հայտնելով, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների եւ հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էինք, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80%–ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, եւ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին։ Այդ գումարը դարձել էր սովորական բյուջետային ծախս։

Աղմուկից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց, որ գումարները փոխանցվել են բյուջե։ Այնուհետեւ ֆինանսների նախարարությունը հայտարարությամբ հյանդես եկավ, նշելով, որ խոսքը 52 մլրդ դրամի մասին է կամ 107 մլն դոլարի։

Այնուհետեւ մամուլը գրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով նաեւ ՊՆ շենքն է բարեկարգվել:

Հիմնադրամի գումարները «նվիրվել են» բյուջեին հոգաբարձումների խդրհրդի նիստի որոշմամբ։ Խորհրդի նիստին մասնակցությունը, սակայն, եղել է խիստ ընտրողաբար։

Մասնավորապես, Yerevan.Today-ը զանգահարել էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնել էր, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է հանդիսանում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Yerevan.Today-ը դիմել էր նաեւ երկրորդ նախագահի գրասենյակ՝ պարզելու՝ երկրորդ նախագահին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են այս ծախսերի համար։ Գրասենյակից ստացանք պատասխան, որ․ «ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկու տարուց ավելի է, ինչ որեւէ հրավեր կամ որեւէ որոշման նախագիծ, կամ փաստաթուղթ չի ուղարկվել հիմնադրամից: Նախագահը չի մասնակցել որեւէ միջոցառման, ծանոթ չի եղել եւ չի հաստատել հիմնադրամի կողմից ընդունված որեւէ որոշում, չնայած նրան, որ նա կարծես թե, ըստ հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերի եւ կանոնադրության, հանդիսանում է՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ինչ վերաբերում է վերջերս ընդունված կոռուպցիոն առումով կասկածելի որոշմանը, որով հիմնադրամի գումարները (52 մլրդ դրամ) փոխանցվեցին ՀՀ կառավարոթյանը, ապա Նախագահը տեղյակ չէր այդ գործողության մասին: Մեր հարյուր հազարավոր հայրենակիցների գումարները իրենց նպատակին եւ կամքին հակառակ այլ նպատակով տնօրինելու մեջ մենք տեսնում ենք ՀՀ օրվա իշխանությունների կողմից համազգային կառույցների հանդեպ վստահության փոշիացման ուղղությամբ հերթական քայլը։ Հաղթանակի համար հավաքված գումարները, մի անհասկանալի եւ գաղտնի որոշմամբ փոխանցվեցին պարտության խորհրդանիշ՝ կառավարության տնօրինմանը: Կարծում ենք, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե այդպիսիք Հայաստանում դեռ կան»։

Հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին այս աղմուկից հետո խոսեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել։ Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձեւին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձեւակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:

Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել եւ հիմնավորել ծախսերը:

Հրավիրվեց միջազգային աուդիտ, որն էլ, ըստ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի, փաստորեն, բացասական եզրակացություն է տվել, ինչը մշուշոտ է դարձնում Հիմնադրամի ապագան։

Հավելենք, որ Հիմնադրամին հանգանակած գումարների անհետացման մասին էր գրել «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։ Հրապարակմամբ անդրադարձ է կատարվում պատերազմի օրերին կառավարության կողմից հիմնադրամի գումարներով արված գնումների մասին, որոնք եղել են իրական գնից անհամեմատ բարձր։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է, ոորոն ձեռք են բերվել, համաձայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հատը 600 դոլարով։

««Դեժավյու»-ի տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել են եւ «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը «Շիշ բռնողը», կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը «DJ Էդո», Անդրանիկ Քոչարյանը եւ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս 4 կերպարները պատերազմի օրերին իբր նախաձեռնում են պատերազմի կարիքների համար գնումների գործընթացնր, որը անում են Հայաստան հիմնադրամից ստացված գումարներով, շրջանցելով ՊՆ-ը, իսկ նպատակն է լինում որքան հնարավոր է փող աշխատել։

Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, կա եւս մի պատմություն, որ 11 միլիոն դոլար գումարի գնում են իբր կազմակերպում, կանխիկացնում են այդ գումարը եւ մինչ այսօր ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Այս մութ պատմությունները վստահաբար կքննվեն իշխանափոխությունից հետո, իսկ մենք շուտով կհրապարակենք նաեւ մանրամասներ՝ թե կորած 11 միլիոն դոլարի մասին թե ուռճացված գներով զրահաբաճկոնների մասին»։

Ուշագրավ է, սակայն, որ չնայած այս ամենին, այդպես էլ իրավապահները քայլ չարեցին այս ամբողջ պատմությունը հետաքննության առարկա դարձնելու համար։