Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջև
Հասարակություն

«Ասաց` պատերազմ կլինի, ինձ դագաղով կբերեն». Դավիթ Յակովլևը մեր դաշտերն ու անտառներն աչքերի մեջ տարավ իր հետ (տեսանյութ)

Դավիթ Արմանի Յակովլև (2001-2020)

«Դավիթը մեր առաջին թոռնիկն էր, սիրում էի իր հետ ինչ-որ տեղ գնալ»։ Պատմում է Արցախյան երկրորդ գոյամարտում զոհված զինվոր Դավիթ Արմանի Յակովլևի պապը՝ Հայկ Հայթայանը։ Նա հիշում է, երբ մի անգամ բնության գրկում էին, Դավիթին հարց է ուղղել․ «Տեսնո՞ւմ ես Դավիթ, ինչ գեղեցիկ լեռներ, դաշտեր ու անտառներ ունենք։ Ասաց՝ պապի, ես աչքերիս մեջ տպել եմ մեր դաշտերն ու անտառները․․․ հետո նա սկսեց նկարել դրան։ Այդպես էր ինքնարտահայտվում»,- հիշում է Հայկ Հայթայանը։

Նկարել է գեղեցիկ բնակարաններ. դա իր զբաղմունքն էր: Բայց նկարելուց բացի ցանկանում էր դառնալ IT ոլորտի մասնագետ և շատ լավ էր սովորում։ Ուսուցիչները պատմում են, որ եթե նա չզոհվեր` ապա ոլորտի լավագույն մասնագետներից մեկն էր լինելու։

Այս ուղղությամբ Դավիթն արդեն աշխատում էր։ Յութուբյան հաշիվ էր բացել հոր անունով ու իր ստեղծած ծրագրերն էր զետեղում այնտեղ։

Մայրը՝ Սոֆի Հայթայանը պատմում է, որ յութուբից ստացած առաջին աշխատավարձը ցանկացել է մոր համար նվեր անել և ժամացույց է գնել․ «Մնայուն նվեր»,-ասում է մայրը։

Դավիթը մահվան մասին տանը երբևէ չի խոսել, բայց դպրոցում ընդհանուր զրույցի ժամանակ կարծես կանխատեսել է իր մահը։

Ռուսերենի ուսուցչուհի Վարդուհի Ղուկասյանն է պատմում. «Ասաց` Վարդուհի Ալբերտովնա, պատերազմ կլինի, ինձ դագաղով կբերեն... ես նրան թույլ չտվեցի շարունակել, ընդհատեցի»։

Պատերազմի ժամանակ նա իր կամքով է գնացել թեժ կետեր։ Մարտի ժամանակ այդ պահին 15 հոգով են կռվելիս եղել․ 4-ը վիրավորվել են, 11-ը՝ մահացել, այդ թվում նաև Դավիթը։

«Ասում են, եթե Աստված մեկին շատ է սիրում և օրհնում՝ սատանան նրան անմիջապես նկատում է»,-նկատում է Հայկ Հայթայանը։

Կենսագրություն

Դավիթ Արմանի Յակովլևը ծնվել է 2001թ. ք. Երևանում:

2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:
Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնելուց հետո որոշել է, որ IT մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է սովորել ԵՊՀ-ում։

Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելու նպատակով։

2019թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ:

Դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Յակովլևի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ Բարդի 1 օպերացիայի ընթացքում ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել է թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։

Արժանացել է Մարտական ծառայության և արիության համար մեդալի։

Տեսանյութ․