Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանում
Հասարակություն

Վերջին անգամ անջատեցի որդուս զանգը․ եղբայրներից Գոռը զոհվել է, իսկ Նարեկը՝ ծանր վիրավորում ստացել (ֆոտո, վիդեո)

Գոռ և Նարեկ Ղևոնդյան եղբայրները ժամկետային ծառայության մեջ էին, երբ 2020թ-ի  սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիները պատերազմ հրահրեցին ու Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալվեցին ռազմական գործողություններ։

Գոռ Հովսեփի Ղևոնդյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի11-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Գոռը ծառայության էր անցել Լուսակերտի N զորամսում և հունվարի 13-ին արդեն պետք է զորացրվեր, սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ։

 

NEWSPRESS.am-ի հետ տղաների մայրը՝ Լեյլին, ասաց, որ շատ էր ուրախացել, երբ Գոռը Հայաստանում անցավ ծառայության։ Սկղբում Արարատում էր, հետո տարան Լուսակերտ, իսկ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տարան Ջաբրաիլ․․․

Այնտեղ էլ սեպտեմբերի 30-ին, մարտական գործողության ժամանակ զոհվել է Գոռը։ Որդու մահվան բոթը մայրն իմացել է հոկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ Լելյին փոքր տղայի՝ Նարեկի հետ հիվանդանոցում է եղել։ 

Նարեկը հենց առաջին օրն էր բեկորային վիրավորում ստացել։ Նա Մարտակերտում է եղել։ 

«Ավտոպարկը պայթեցրել էին։ Ամսի 28-ի առավոտյան զանգեցին ու ասացին, որ վիրավորվել է»,-պատմեց մայրը։

Նարեկին վիրահատել էին Ստեփանակերտում, ապա տեղափոխել Գորիս ու հետո էլ Երևան՝ Էրեբունի Բ/Կ։ 

Լեյին Նարեկի մոտ հիվանդանոցում էր, եր վերջին անգամ Գոռից հեռախոսազանգ ստացավ։

«Գոռը գրադ էր (նկատի ունի ԲՄ-21 Գրադ համակարգ-հեղ․) քշում, մտածեցի թող չիմանա եղբոր վիրավորման մասին, հնարավոր է վատ լինի, մտացրիվ քշի, բայց հետո փոշմանեցի, որ չեմ ասել»,-ասում է մայրն ու արցունքոտ աչքերով շարունակում,-«Ասացի Գոռ ջան, ձայնդ լսեցի՝ հանգստացա։ Երկար չխոսեցի, որովհետ ասել էին, որ հեռախոսներով շատ չխոսենք, մտածեցի չվտանգեմ կյանքը՝ անջատեցի․․․ վերջի անգամ անջատեցի որդուս զանգը»,-ասում է հերոսի մայրն ու արտասավում։

Գոռի հետ այլևս չխոսեց ո՛չ մայրը, ո՛չ էլ ընտանիքի մյուս անդամները։

 

Գոռին կորցրեցին, իսկ Նարեկը ծանր վիրավոր էր։

«Չգիտեի, որ մեկով լինեմ․․․»,-ասում է Լեյլին։

Գոռն ու Նարեկն ունեն իրենցից մեծ ևս 2 եղբայր։ Եղբայրներից մեկի՝ Արենի աղջիկն այս տարի դպրոց կգնա։ Գոռի մայրը պատմում է, թե որքան էր սիրում նա հոեղբորը։ Մինչ օրս նայում է նկարին ու սպասում Գոռին։

«Ասում է՝ Գոռը ինձ հեծանիվ է խոստացել․․․ շուտով ծնունդն է, հեծանիվ եմ առնելու, որ տանեմ ասեմ Գոռն ա առել․․․»,-արտասվելով պատմում է մայրը։

Գոռը փոքրիկին նաև խոստացել է անձամբ նրան դպրոց տանել․․․

 

 

 

«Նարեկին պետք է ոտքի հանել»

Լեյին պատմում է, որ երբ Էրեբունի Բ/Կ-ում կրտսեր որդուն բուժող բժիշկն իմացավ Գոռի կորստի մասին՝ արտասվեց։

Բժիշկը մորը խոստացել է Նարեկին ոտքի հանել․․․

Նարեկը ծնվել է 2002թ մայիսի 21-ին։ 

Նա ծառայության է անցել Մարտակերտում։ 1․5 ամիս էր, ինչ ծառայում էր, երբ պատերզմն սկսվեց։

Պայթունի հետևանքով առաջին իսկ օրը բեկորային վիրավորում ստացած Նարեկն այսօր էլ դեռ բուժման կարիք ունի։ 

«Բեկորային վնասվածք է ստացել, բեկորները մտել են սրտի տակից․ ստամոքս, փոր․․․ վնասվել են։ Մի քնաի վիրահատություն է տարել։ Թոքի մեջ բեկոր կա, բայց չեն հանում ասել են, թե հնարով է ձեռք տանք՝ արնահոսի, կամ ավելի վատ լինի․․․ 2 ամիս առաջ փորը պետք է բացեին՝ չարեցին, ուղղակի կար տված ա, գրիժա (ճողվածք-հեղ) ունի, փորը մեծանում ա»,-ասում է մայրն ու նկատում, որ Նարեկը դեռ ապաքինված չէ և բուժումները, որոնք նաև մեծ ծախսերի հետ են կապված, դեռ ավարտված չեն

Նկարներում ձախից Գոռ Հովսեփի Ղևոնդյանն է, իսկ աջից՝ Հովո Մանվելի Ստեփանյանն է Գոռի բակի ընկերը, ով պատերազմի ժամանակ Հադրութութում հերոսաբար ընկել է:

Հովոյի պատմությանն անդրադարձել ենք առանձին հոդվածով...

Արմինե Մկրտումյան