Պատմական որոշում․ ինքնակամ կառույցը այսուհետ կարող է քանդվել՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից
Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:
Ամբողջ որոշման հղումը՝ այստեղ: