Մեր նպատակն է իրականացնել ժողովրդից ստացած մեր մանդատը՝ հայ ժողովրդի համար բացել խաղաղ դարաշրջան. Փաշինյանն արձագանքել է Ալիևին
Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները, ապա կտեսնենք, թե որ երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ հենց Ադրբեջանն է խոչընդոտում կասկածի տակ դնում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Այս մասին կառավարության այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին:
Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանը և Երևանը «ադրբեջանական» են...
Փաշինյանը նկատեց, որ հնչեցրած սպառնալիքներից բացի Ալիևը չի իրականացնում նաև նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ստորագրված պայմանագրի կետերը:
Դրանցից առաջինի կետերից մեկով նախատեսվում է գերիների վերադարձ: Մինչ օրս հաջողվել է վերադարձնել միայն գերիների մի մասին:
«Մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերու»,-ասաց Փաշինյանը:
Երկրորդ ստորագրված պայմանագրով էլ նախատեսվում էր ադրբեջանցի զինվորների կողմից Հայսատանի սուվերեն տարածքում շրջափակված տարածքների ապաշրջափակում, ինչը ևս չի իրականացվել:
«Մեր նպատակն է իրականացնել ժողովրդից ստացած մեր մանդատը, այն է՝ հայ ժողովրդի, Հայաստանի համար խաղաղ դարաշրջան բացել: Մենք հետևողականորեն շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ՝ այս մանդատը իրացնելու նպատակով»,-ընդգծեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում