Կրասնոյարսկում որբացած սպիտակ արջուկը եկել է մարդկանց մոտ
Կրասնոյարսկի «Ռոյև Ռուչեյ» զբոսայգու տնօրեն Անդրեյ Գորբանը հայտնել է, որ Կրասնոյարսկի Դիքսոն գյուղում բևեռային արջի ձագը է նկատվել:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ արջուկն արդեն մի քանի օր է չի հեռանում իր տեղից, ամենայն հավանականությանմբ սպասում է մորը:
«Երրորդ օրն, ինչ նա նստած է նույն տեղում ու գրեթե երբեք չի հեռանում: Բայց մայրն, ամենայն հավանականությամբ, այլևս չի գա»,- գրել է Անդրեյ Գորբանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայի Տոմպոնսկի շրջանում փրկված բևեռային արջին, որն այժմ բնակվում է Մոսկվայի կենդանաբանական այգում, կկոչվի իր գտած վայրի անունով` Տոմպա: