Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են․ նա կենթարկվի կարգապահական պատասխանատվության (տեսանյութ)
ԲԴԽ-ն այսօր միաձայն որոշել է բավարարել արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: