Դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանը վիրավոր մինչև վերջ դիմադրել է թշնամուն, գերի չընկնելու համար նռնակով պայթեցրել իրեն
Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՖԲ-ն ողողված է երեկվա ռազմական գործողություների ժամանակ գերեվարված Հայ զինվորակաների հանդեպ, ազերիների կողմից ծաղրի ու ծեծի վիդեոներով։
Բայց ոչ ոք չի խոսում հերոս Սարգսյան Գուրգենի մասին, որն այն դիրքի ավագն էր, որտեղից փախել էր դիրքի անձնակազմի մեծ մասը, իսկ դիրքում մնացել էին 4 զինվորներ, որոնք հրաժարվել են թշնամուն հանձնել իրենց վստահված հայրենիքի հատվածը:
Երբ վիրավոր Գուրգենն արդեն հասկանում է, որ էլ անկարող է կռվել և թշնամին կարող է իրեն գերի վերցնել, նռնակով պայթեցնել է իրեն, բայց թուրքի առաջ չի խոնարհվել։
Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժաման նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի առաջ։
Հայ զինվորը գերի հանձնվող չէ, Հայ զինվորը կյանքի գնով Հայրենիքը պաշտպանող հերոսն է»: