Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել. փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը (տեսանյութ)
NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։
Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։