NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Եթե իրականում ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Նա հիշեցրեց, որ օրինակ, 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ դրանից շատ չանցած հանձնելու են Արցախի տարածքները, տալու են հազարավոր զոհեր, թշնամու զորքը մտնելու է Հայաստան, Սյունիքում Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու, hետևողականորեն պաշտպանվելու են ադրբեջանցիների՝ էյվազլիական շահերը և «խաղաղության դարաշրջանի» անվան տակ Հայաստանը դառնալու է առևտրի առարկա։

Չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային էժանագին շոուի մասնակցից, ըստ օդում կախված լուրերի, դառնա ասֆալտի օլիգարխ և պադավատի փող ծախսի բյուջեի հաշվին, հին օլիգարխները դառնան «պուպուշ» հեղափոխական–սեփականատերեր, պատահական մեկը դառնա փոխվարչապետ ու կրկին ըստ օդում կախված լուրերի՝ ասֆալտի օլիգարխ։

Չէր խոստացվել, որ Սաշիկի մասին պատմությունների սիրահար Նիկոլ Փաշինյանը, ով իր գիտակցական կյանքում մեղադրում էր նրան փայ մտնելու համար, ով այլոց էր մեղադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ ունենալու համար, ինքն է փայ մտել այդ հիմնարկում ու փորձում է խցկել իր մյուս նորաթուխ օլիգարխ թիմակցին այնտեղ։

«Ես չեմ կարծում, որ 2018-ին մարդիկ փողոց էին փակում, որ պատահականներն ու վաստակ չունեցողները դառնան պատգամավոր, նախարար, դեսպան, մարզպետ, դատավոր, դատախազ և այլն։ Իշխանափոխությունը հաստատ այն բանի համար չէր, որ բուքմեյքերական կենտրոնի ղեկավարի փողերով երեկվա թավշյա տղաները գնան հունական կղզիներում գերթանկարժեք զվարճանքների»,- ասաց Արեգնազ Մանուկյանը:

Նա նկատեց, որ 2018-ին այլ բաներ էին խոստացվել. սեր ու հանդուրժողականություն, տնտեսության թռիչքաձև աճ ու զրո կոռուպցիա։ Եղավ ատելություն, թշնամանք, պառակտում, թալանի աննախադեպ չափեր, գռեհիկ կոռուպցիա։

«2018-ին ստացած մանդատը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամբողջությամբ մսխել են։ Նրանք խաբել են ու հիմա էլ են խաբում։ Եթե նույնիսկ, ինչպես իրենք են ասում, ժողովրդից իբր ստացել են «Խաղաղության դարաշրջան» բացելու մանդատ, ապա այդ մանդատը նույնպես մսխված է, քանզի Ադրբեջանը շարունակում է կրակել, սպանել, գերության մեջ պահել մեր զինվորներին ու փակել մեր ճանապարհները։

Ոչ թե խաղաղության դարաշրջանի, այլ նույնիսկ խաղաղ օրվա հոտ չի գալիս․ մենք գրեթե ամեն օր արթնանում ենք նոր կորուստներով, նոր գերիներով:

Եթե մի պահ ընդունենք, որ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը պայմանավորված էր «Խաղաղության դարաշրջանի» ու բաց սահմանների խոստմամբ, ապա ներկա իրադարձությունները ապալեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Որովհետև պատերազմը չի կանգնել, այն նոր ձև է ստացել։ Նման մանդատ նրան որևէ մեկը չի տվել, հետևաբար՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը լեգիտիմ չէ և ենթակա է հեռացման։

Ստի ու չարիքի իշխանության վերջը պետք է գա»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։։