Անկարան և Երևանը կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու հարաբերությունների կարգավորման հարցը. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան և Երևանը կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին երկրի խորհրդարանում իր ելույթում ասել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
«Մենք բոլոր քայլերը կձեռնարկենք միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն հայտարարել է նաև Ստամբուլի և Երևանի միջև չարթերային թռիչքների վերականգնման մասին։