Էնքան տգետ են, որ գործ սարքել էլ չեն կարողանում․ Սայաթ Շիրինյանին մեղադրում են Մարտունիում սրճեփ գողանալու մեջ (Տեսանյութ)
Ավտոմատներով մի հատ շոու եղավ, պառկացրեցին գետնին և ձեռնաշղթաներով բերեցին էստեղ: Այս մասին լրագրողի հետ զրույցում ասել է Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Էնքան տգետ են, որ գործ սարքել էլ չեն կարողանում ինձ մեղադրում են Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Ես ո՞նց կարող էի գողություն անեմ, էն էլ` Մարտունիում սրճեփ գողանամ։ Բա մի լուրջ գործ չկա՞ր, որ կարեիք»,-ասաց Շիրինյանը։
Նա նկատում է, որ ոստիկանությունն այսքան անարգված, արհամարհված չի եղել։
Սայաթ Շիրնյանը դիմեց ոստիկանությանը` ընդգծելով, որ դա վիրավորական է, ծիծաղելի ու չի ներվելու։ «Ողորմելի վիճակում են»,-ասաց նա: