Ռուսական IVI առցանց կինոթատրոնն իր բազայից հեռացրել է Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմը
Ռուսական IVI առցանց կինոթատրոնն իր տվյալների բազայից հանել է Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմը։
2013 թվականին նկարահանված ժապավենը տեղադրվել է ծառայության կայքում, սակայն IVI-ի ղեկավարությունը որոշել է հեռացնել ֆիլմը՝ ռուսական օրենսդրության խախտումից խուսափելու համար։
Ֆիլմի հեռացումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայ օգտատերերի շրջանում։