Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են դամբարան, որտեղ եղել է 30 մումիա
Եգիպտոսի Ասուան քաղաքում հնագետները ընտանեկան դամբարան են հայտնաբերել, որտեղ 30 մումիա է եղել, հայտնում է Lenta.ru-ն։
Դամբարանը թաքնված է մի շինության մեջ, որի ներքին մասերն քանդվել են։
Դամբարանում գտնվող բոլոր մումիաները տարբեր տարիքի են։ Մասնագետները, մասնավորապես, հայտնաբերել են հիվանդությամբ տառապող տարեցների, մի քանի երեխաների և նորածնի մումիաներ։
Ըստ հետազոտողների, այն պատկանել է մեկ ընտանիքի, որն այնտեղ թաղել է մահացած հարազատների մարմինները մ.թ.ա. առաջին դարից մինչև մ.թ.ա. երկրորդ կամ երրորդ դարը: