Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ
Քաղաքականություն

Սրբի դեմքով այդ աղջնակը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի իրավական բանդան. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութեր). 168.am

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձել է 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ի հրապարակած սկանդալային ձայնագրությանը, որտեղ ակնհայտորեն երևում էր, որ իրավաբան օգնականը միջամտում էր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ կազմված գործերի գրավոր նյութերի մեջ ուղղումներ կատարում, ցուցումներ տալիս քննիչին:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը ասել էր, թե ինքն ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,-ասել էր Վարդապետյանը:

 

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը ոչ թե մասնավոր ընկերությունում է աշխատում, այլ վարչապետի խորհրդականն է, և, որ դա թույլ է տալիս պնդել, որ իր արարքն ուղիղ միջամտություն է արդարադատությանը, Վարդապետյանն այսպես է արձագանքել.
«Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

168.am-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ խնդրելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանի «պարզաբանումը»:

-Նախ, ես ուզում եմ մի ուղղում մտցնել: Նա Նիկոլ Փաշինյանի իրավական բանդիտիզմի գծով ղեկավարն է: Աննա Վարդապետյանն իրավական բանդա է ղեկավարում: Ես նայել եմ ճեպազրույցը և ապշել եմ՝ սրբի դեմքով այդ աղջնակը ո՞նց կարող է այդքան սուտ ասել:

-Ի՞նչը Ձեզ հատկապես զարմացրեց նրա խոսքերի մեջ:

-Նախ որտեղի՞ց է նա այդ քննիչի հետ ընկերություն անում: Երկրորդը, եթե համարենք, որ Աննա Վարդապետյանն, ինչպես ինքն է ասում, ընկերաբար է խորհրդատվություն տվել որդուս գործով քննիչին, նա դրա իրավունքը չունի…Ինքը պետական պաշտոնյա է: Ի՞նչ է, Աննա Վարդապետյանը ժամը 18:00-ից հետո էլ Նիկոլ Փաշինյանի օգնականը չէ՞:Խեղկատակության վերջին կետին են հասել, ամոթ է: Տարոն Մարգարյանի գործո՞վ էլ էր ընկերական խորհուրդներ տալիս…

-Աննա Վարդապետյանը նաև դասավանդում է ԵՊՀ-ում. միգուցե չի՞ կարողանում հրաժարվել դասավանդելու գայթակղությունից:

-Նույն սրբապատկեր հայացքով երևի ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում իրավաբանական կրթություն է տալիս, հանցագործություն է սովորեցնում այդ երեխաներին…

-Որևէ կերպ Աննա Վարդապետյանի խոսքերը չհամոզեցի՞ն Ձեզ:

-Իհարկե, ո՛չ: Ենթադրենք հավատանք, որ հենց այնպես հարցրել են, ինքն էլ պատասխանել է, իրավաբանական օգնություն է ցուցաբերել, բա այդ ինչպե՞ս էին իմ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար, կանոնավոր կերպով հասնում այդ նույն աղջնակին… Նա պարբերաբար պահանջել ու քննիչից ստացել է իմ, ընտանիքի անդամների անձնական, ինչպես նաև ֆիրմաներիս հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: Դրանք ինչո՞ւ էր պահանջում, կրկի՞ն՝ ընկերական…

-Ինչո՞ւ էր Աննա Վարդապետյանն, ըստ Ձեզ, պահանջում Ձեր ընտանիքի անդամների և ձեզ հետ առնչվող ընկերությունների բանկային հաշիվները:

-Պնդում եմ, որ քննիչը պարբերաբար նրան է ուղարկել դրանք, ինչի իրավունքը չուներ: Քննիչն անգամ իրավունք չուներ իր վերադասին դա ցույց տալ: Գոյություն ունի բանկային գաղտնիք: Դա հանցագործություն է: Ես վստահ եմ, որ այդ տեղեկությունները, հաշիվների ու ֆիրմաների շարժը նա փոխանցել է իմ բիզնես հակառակորդներին: Մի տարվա ֆինանսական շարժը քննիչն անընդհատ ուղարկել է նրան:

-Ձեր փաստաբանը ժամանակին հայտարարել է, որ Աննա Վարդապետյանը նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) առնվազն երկու անգամ հանդիպել է ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Կարծում եք՝ Ձեր որդու գործը նույնպե՞ս քննարկվել է այդ հանդիպումների ընթացքում:

-Ես չեմ կարծում: Ես համոզված եմ: Իսկ ինչո՞ւ էր Գագիկ Ջհանգիրյանն անձամբ այդ գործի համար գնում-հասնում Սևան, Սևանից գործը հետ ուղարկել տալիս Երևան: Դեպքը կատարվել է Սևանում, և դատը նույնպես Սևանում պետք է լիներ: Գագիկ Ջհանգիրյանը գնաց-հասավ Սևանի դատարան, պարտադրեց, այնտեղից գործն ուղարկեցին Երևան:

-Դուք և Ձեր փաստաբան Ամրամ Մակինյանը մի առիթով նշել եք, որ հետևողական եք լինելու և Աննա Վարդապետյանի՝ Ձեր որդու գործին միջամտության հետքերով մինչև վերջ եք գնալու:

-Ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ Աննա Վարդապետյանը պատժվելու է այս գործով, իսկ քննիչին խորհուրդ եմ տալիս շուտ գնալ ու խոստովանական ցուցմունքով հանձնվել: Քննիչն ամեղ գառնուկ է:

Նրան փուռն են տալիս, գնում է: Դատվելու են բոլորը… քննիչը, քննչականի պետի տեղակալը, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, Աննա Վարդապետյանը… Մանրամասն գիտեմ այդ ամբողջ եղելությունը՝ ոնց են իմ ու իմ ընտանիքի գլխին սարքել էս գործը: Իրենք մտել են ընտանիք, պատժվելու են: Աննա Վարդապետյանը, աշխարհի որ ծայրում էլ լինի, պատժվելու է:

Արդարադատությունը չպատժի, Աստված է պատժելու: Փոխանակ ամաչի մարդկանց մեջ դուրս գալ, դեռ ճեպազրույցներ է տալիս ու արդարանում: