Ուխտագնացների համար կստեղծվեն համապատասխան պայմաններ. սա իր մեջ միաբանության խորհուրդ ունի. Ռուբեն Հովհաննիսյանը՝ Հիսուսի արձանի մասին (տեսանյութ)
Քրիստոսի հուշարձան համալիրը ամփոփված է լինելու Աստվածաշյան փիլիսոփայության տեսության կենսագրական տվյալներով։ Այն երկրներում, որտեղ կա Հիսուսի արձանը` նման ամբողջական համալիր գոյություն չունի։ Այս մասին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ աշխարհում մոտ 25 արձան կա նման մեծ չափերով տեղադրված, սակայն նրանցից ոչ մեկը նման բովանդակություն չունեն, որը նախատեսվում է Հայաստանում տեղադրվելիք արձանի հանար։
Համալիրը նախատեսած կլինի նաև ուխտագնացության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով և կարող է աշխարհում դառնալ քրիստոնիաների բացառիկ հավաքատեղի։
«Այս ամենը իր մեջ միաբանության խորհուրդ ունի»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը: