Ուկրաինայի ավելի քան 150 ուժային վայր է դրել զենքն ու հանձնվել․ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ (տեսանյութ)
Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինծառայող և աշխատակից զենքերը վայր է դրել ռուսական զորքերի հատուկ գործողության արդյունքում: Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինծառայող վայր է դրել զենքերը և հանձնվել: Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքերը և կամավոր հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանումին»,- ասել է նա։
Հիմա ստորագրություններ են վերցնում, որ հրաժարվում են մասնակցել ռազմական գործողություններին։
«Մոտ ժամանակներս նրանք կվերադարձվեն իրենց ընտանիքներին»,- հավելել է Կոնաշենկովը։