Նմանատիպ աշխատանքները միտված են համախմբել ու միաբանալ մեր ազգաբնակչությանը․ Հովհաննիսյանը՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի մասին (տեսանյութ)
Պատերազմի ժամանակ ցանկացած ոլորտ ունենում է համապատասխան զարգացում, և չպետք է անտեսել որևէ ոլորտ։ Այդ մասին «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախմբի ասուլիսի ժամանակ ասաց մշակութային գործիչ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ գուցե այսօր լիարժեք չեն կարողանում իրականացնել որևէ ծրագիր, սակայն հատկապես այն, ինչ կապված է հոգևոր-մշակույթի հետ, չպետք է անտեսել ու չպետք է կանգ առնի։
«Նմանատիպ աշխատանքները, հատկապես պատերազմական շրջանում, միտված են համախմբել ու միաբանալ մեր ազգաբնակչությանը»,- ասաց նա։