«Սա Աստծու տված գործ է, պետք է լինի՝ ամենա-ամենա և պատմական դառնա, դրա համար շտապել պետք չէ». Գագիկ Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարեկոլ՝ ներկայացնելով Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի ընթաղքը:
Նա մասնավորապես նշել է՝
«Սա պատմական հզոր գործ է, սա ազգի գործ է:
Մեր կերտած Քրիստոսը պետք է մեր հոգևոր և ազգային զարթոնքի խորհուրդն արտահայտի:
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ լավագույնն ու կատարյալը փնտրելու և իրենց աշխատանքներում արտացոլելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս...»: