Շնորհակալ եմ ներկայության, ինձ լսելու և հասկանալու համար. Աննա Հակոբյանը հյուրընկալել է զոհվածների հարազատներին (լուսանկարներ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն ևհ յուրասիրություն է կազմակերպել պատերազմում զոհվածների մայրերի համար: Նա այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել:
«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու և հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- գրել է նա։





