Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի Իրանին

Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ. Վահե Հովհաննիսյան

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած: Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածում:

«Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ

Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։

Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։

Հետևաբար դժվար չէ հասկանալ, թե ինչու չկա ընդվզում։

Վերջին 2-3 օրը ակներև դարձրեց մի շատ կարևոր խնդիր. չկա այն քաղաքական համակարգը, որը ճիշտ շեշտադրումներով կխոսեր հասարակության հետ, կբացատրեր իրավիճակը, այլ տեսանկյունից կներկայացներ ռիսկերը և լուծումները։ Չկա այն կազմակերպված համակարգը, որը կձախողեր իշխանության սցենարը, որը հետևողականորեն առաջ է տանում իր պնդումները, թե՝

Մենք կանգնած ենք նոր լայնածավալ պատերազմի շեմին։

Դրանից խուսափելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմաններն ընդունելով խաղաղության պայմանագիրն է։

Ի՞նչ է արվել՝ հասարակությանը ա´յլ տեսլական ներկայացնելու և առաջարկելու համար։ Ոչ մի հետևություն չարվեց 5 ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ի «դիմադրության և բարիկադների» ձախողված պրոցեսից։

Որպես առաջին քայլ՝ պետք էր հասարակությանը բացատրել, թե ի´նչ ասաց Նիկոլը, շերտ առ շերտ բացել նրա ելույթը, բացել տողատակերը։ Բայց նույնիսկ սա չի արվել։ Հասարակության լայն շերտերը պարտավոր չեն ամեն նրբություն հասկանալ, դրա համար կան քաղաքական և քաղաքացիական համակարգեր, որոնք պետք է գրագետ ու նպատակային աշխատեն՝ բացատրելու, պարզաբանելու համար։ Սա չի արվել, ու հիմա մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միլիոնից ավել մարդ չի գիտակցում վիճակի լրջությունը։

Իշխանության «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ, մանիպուլյատիվ թեզին, 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, չի ձևակերպվել այլըտրանքային թեզ։ Պրոբլեմը սրա մեջ է։

Սա մեկ օրվա գործ չէ, սա մեկ օրվա տապալում չէ։ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական պրոցեսների որոշումներ կայացնողները չուզեցան ընդունել, որ միտինգ- հրապարակ-առանց հստակ ասելիքի հարթակ եռամիասնությունը շատ հին պատկերացում է և ոչ մի արդյունք չի տալու։

Մինչև չլինի գործող իշխանության ասելիքին ի պատասխան ձևակերպված այլընտրանքային բովանդակություն, որը հասանելի կլինի լայն շերտերին, կմտնի մարդկանց տները, կդառնա ամենուր քննարկման թեմա, հնարավոր չի լինելու հասնել լայն կոնսոլիդացիայի։ Հնարավոր չի լինելու տանը նստած 800 հազարին արթնացնել, իսկ Նիկոլին քվեարկած 680 հազարին, որը վաղուց արդեն առաջվանը չէ, հասկացնել, որ հայրենիքը ընդհանուր է։

Թե´ ընտրություններից առաջ, և թե´ ընտրություններից հետո չգիտակցվեց, որ սեփական հասարակության և միջազգային հանրության համար հնարավոր է հասկանալի և ընդունելի դառնալ, եթե հանդես ես գալիս սեփական բովանդակային փաթեթով, որը ներառելու է անվտանգությունից մինչև քաղաքացու սոցիալական խնդիրները։ Իսկ այդ փաթեթը մշակելուց հետո, պետք է կատարել դժվար մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։ Եթե չես անում ո´չ մեկը, ո´չ մյուսը, տանուլ կտաս լավագույն դեպքում պայքարը, իսկ ավելի իրական է՝ պետությունը։

Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար, այսօրվա իրականությանը բովանդակային այլընտրանք ձևակերպելու համար։

Արժանապատիվ խաղաղություն ձևակերպումը տիրաժավորվեց հուշաթերթիկների, բայց՝ միայն այդքանը։

Առաջին անգամ այն հնչեցվեց երևի մեկ տարի առաջ, ու դրանից հետո այն պիտի ստանար ծրագրային մշակում, պիտի դառնար հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փաստաթուղթը։ Չարվեց։

Այդ պատճառով դեռ կա Նիկոլի իշխանությունը, Նիկոլի երեկվա ելույթը, այսօրվա ահռելի ռիսկերը։ Ու կա, կարծես թե, անելիքի չիմացություն՝ հերթական անգամ։

Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած»։