Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված գիտաժողով է կայացել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ապրիլի 8-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր: Այն ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան օժանդակությամբ կազմակերպել են քաղաքական և ռազմավարական հետազոտությունների «Չինաստան-Հայաստան» խորհուրդը և Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտը: