Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Կաննի փառատոնի կինոշուկային
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջումասված է՝ կինոկենտրոնը կմասնակցի Կաննի փառատոնի կինոշուկային
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային, որտեղ կունենա տաղավար (Palais 1, Booth N 23.04)։
«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել Կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,- ասված է հրապարակման մեջ։