Պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել՝ բանակում կա զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր. Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր: Այդ մասին նա հայտարարեց ԱԺ ելույթի ժամանակ։
«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել, այս ամենը համակարգային խոցեր են ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է», - նշեց Փաշինյանը։