Այսօրվա բիրտ ուժն աննախադեպ է, ավելին՝ հարվածել և հայհոյել են նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորի․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը նշեց, որ այսօր աննախադեպ բիրտ ուժ է կիրառվել։
«Կարմիր բերետավորները մոտեցան ոստիկաններին և հրահանգեցին բոլոր տղաներին տանել, ընդ որում, տղաներից մեկը, որն ինձ մոտ էր կանգնած, հենց նոր էր միացել ակցիային։ Այսօրվա բիրտ ուժն աննախադեպ է, ավելին՝ հարվածել և հայհոյել են նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորի»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա բիրտ ուժի կիրառման կադրերը կան և բոլոր գործողություններն անօրինական են։