Շախմատիստուհի Մարիա Գևորգյանը գրավել է առաջին տեղը
Հայաստանի շախմատիստուհի Մարիա Գևորգյանը հաղթել է կայծակնային շախմատի FBMA (Fatima Bint Mubarak Ladies Sports Academy) Ramadan Blitz Chess Tournament-ի մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր շախմատիստուհին միավորներով բաժանել է 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջ է անցել իր մրցակցից և գրավել առաջին տեղը։