Հայաստանի հավաքականը նոր համազգեստ ունի արտագնա խաղերի համար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները։ Հունիսին իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի չորս հանդիպում Ազգերի լիգայում։
Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը Macron ընկերությունն է։