Շակիրան ու Պիկեն բաժանվել են
«Բարսելոնա»-ի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն:
Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանություններն են եղել։
Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։
Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ են 2011 թվականից, մինչդեռ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։