Անդրանիկ Կարապետյանը բավարարվեց փոքր արծաթե մեդալով
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր՝ 4-րդ մրցումային օրը, մրցահարթակ դուրս եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: