Մանեն՝ սենեգալցիների 70%-ի մասին, ովքեր ցանկանում են, որ նա հեռանա Լիվերպուլից. «Ես կանեմ այն, ինչ նրանք ուզում են»
Սադիո Մանեն ակնարկել է Լիվերպուլից հնարավոր հեռանալու մասին.
30-ամյա կիսապաշտպանին հարցրել են առցանց քվեարկության արդյունքների մասին, որը ցույց է տվել, որ սենեգալցիների 60-70 տոկոսը ցանկանում է, որ Սադիոն հեռանա մերսիսայդյան ակումբից:
«Ես կանեմ այն, ինչ ուզում են. Շուտով ամեն ինչ կտեսնենք»,- պատասխանել է Մանեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»:
Մյունխենյան ակումբը պատրաստ է Մանեին առաջարկել պայմանագիր՝ տարեկան մոտ 20 մլն եվրո աշխատավարձով։ «Լիվերպուլում» եզրային հարձակվողը ստանում է 12 միլիոն եվրո՝ առանց հարկերի: