Արսեն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:
109 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց միայն 201 կգ՝ չկարողանալով բարձրացնել 210 կգ: Այսպիսով, երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: