Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց ֆրանսիացիներին
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ծրագրով հյուրընկալել է Ֆրանսիայի թիմին, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի ընթացքում մեր մինչև 21 տարեկանների ընտրանին խոշոր՝ 1 : 4 հաշվով պարտվեց հյուրերին:
Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը:
Ֆրանսիայի հավաքականը 25 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մեր թիմը վեցերորդ տեղում է՝ երեք միավորով։