Շարունակում եմ պնդել, որ ֆուտբոլը խաղ է և բախտի գործոնը կարևոր դեր է խաղում. Կապառոս
Ագերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը, Լեհաստանում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ, խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
Հանդիպումից հետո տեղի է ունեցած մամուլի ասուլիսի ընացքում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է.
«Կարծում եմ, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց մեծ հաշիվ է։ Բայց խաղը տևում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին։ Բայրամյանն ինքը խնդրեց, որ փոխարինվի, Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ և իր թիմում 90 րոպե խաղալու սովոր չէ և մենք պետք է թարմացնեինք մեր թիմը։ Ցավոք, երկու գոլի պարագայում մեր բախտն ուղղակի չբերեց։ Սակայն շատ գոհ եմ տղաների գործադրած ջանքերից։
Շարունակում եմ պնդել, որ ֆուտբոլը խաղ է և բախտի գործոնը կարևոր դեր է խաղում։ Այսօր բախտը մեզ չժպտաց։ Գրեթե երկու ինքնագոլ գրանցվեց մեր դարպասին։ Մրցակիցն էլ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց այդպես չստացվեց։ Սակայն շատ գոհ եմ այն տղաների խաղից, որոնք դաշտ դուրս եկան»,- ասաց Կապառոսը։