Բուդապետում կկայանա լողի մրցաշար՝ ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով
Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։
Արթուր Բարսեղյանը կմրցի 100 մ և 50 մ ազատ լողաոճերում, Վարսենիկ Մանուչարյանը ՝ բատերֆլայում, ինչպես նաև ազատ ոճայինների պայքարի 50 մ. լողուղյակում:
Նշենք, որ ստուգատեսը նախատեսված էր անցկացնել Ճապոնիայում՝ 2021թ.: Բայց Տոկիոյի օլիմպիական խաղերի և համավարակի հետ պայմանավորված միջոցառումը հետաձգվեց, իսկ մրցավայր ընտրվեց Բուդապեշտը: