«Արարատ»-ը կմրցի մակեդոնական «Շկենդիա»-ի հետ
Ինչպես հայտնում է Երևանի «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը, «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում կլինի մակեդոնական «Շկենդիա»-ն:
Հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի մրցակիցը: Վիճակահանության արդյունքում «Փյունիկ»-ի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։