Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր
Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են՝ այսօր 55 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը պարտվեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր։
(65կգ) Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին:
Վաղը՝ հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն: