Մեկնարկել է լողափնյա Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը
«Գրանդ սպորտ» մարզահամալիրի լողափնյա վոլեյբոլի խաղադաշտում այսօր մեկնարկեց Հայաստանի կանանց և տղամարդկանց զուգահեռաբար անցկացվող առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։
Առաջնությանը մասնակցում են կանանց տասը և տղամարդկանց վեց թիմեր: Դեռևս անցկացվում են խմբային մրցումները, որոնք ընթանում են վաղ առավոտից մինչև երեկո:
Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 19-ին: