Տեսե՞լ եք, թե «Բարեկամության» ձեռքերի արձանն ինչ վիճակում է՝ սևացած․․․ տեղադրում ենք արձաններն ու տեր չենք կանգնում, ամոթ մեզ․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հերթական նիստի ժամանակ հիշեցրեց, թե ինչպես էին իմքայլականներն ակտիվ տարածում Օպերայի հին տարածքի լուսանկարները, երբ հարց բարձրացրեցին, որ տարածքը վերականգնելու են։
Նա նկատեց, որ այսօր ոչ միայն այդ հարցը լուծված չէ, այլև մայրաքաղաքի բոլոր արձանները բարձիթողի վիճակում են հայտնվել։
«Գնացեք Երիտասարդական, տեսեք, թե «Բարեկամության» ձեռքերի արձանն ինչ վիճակում է՝ սևացած, Նանսենի արձանը տեսե՞լ եք՝ ամոթից գետինը կարելի է մտնել»,- նշեց Աբգարյանը՝ հավելելով, որ հայտարարում են, որ մարդկանց մեծարում են, տեղադրում նրանց արձաններն ու տեր չեն կանգնում դրանց․ «Ամոթ մեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում