Աթլետ Երվանդ Մկրտչյանը չեմպիոնի կոչում է նվաճել
ՀԱՕԿ-ից հայտնում են՝ Հայաստանի աթլետների հերթական ստուգատեսը տեղի ունեցավ Ռումինիայի Կրայովա քաղաքում: Հայաստանի հինգ պատվիրակներ իրենց ունակություններն են դրսևորել Բալկանյան երկրների առաջնությունում:
Մրցանակակիր է հաջողվել դառնալ միայն գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանին: Նա 1500 մետրն անցել է 3. 41, 89 ժամանակում, սահմանել Հայաստանի ռեկորդ՝ գրավելով առաջին տեղը և նվաճելով չեմպիոնի կոչումը: