Մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են՝ Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու Պորեչ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ստուգատեսը մեկնարկել է այսօր և կավարտվի մեկ շաբաթ հետո:
Տատամի կելնեն մեր երկրի տասը ներկայացուցիչներ:
Մեր պատանիների մարտավկաներն են միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Դավթյանը և մարզիչ Դավիթ Խաչատրյանը: